Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Զոհված զինվորների մայրերը չեն հավատում զինդատախազի ստեղծած աշխատանքային խմբին (տեսանյութ)

ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո, զոհված զինվորների մայրերի մեջ հավատ չի ներշնչում:

Կառավարության շենքի մոտ այսօր զոհված զինվորների մայրերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ աշխատանքային խումբը զինվորական գործերը կտանի փակուղի:

«Բացարձակապես հավատ չի ներշնչում: Բացի դրանից՝ թե՛ իմ որդու, թե՛ էլի շատուշատ գործեր չեն մտնում այդ հանձնաժողովի քննության տարիների մեջ: Մենք զինդատախազի տեղակալի մետ ենք եղել, որը մեզ առաջարկում էր գրել դիմում, խնդրել, որ մեր գործերն էլ ներառեն այս հանձնաժողովում»,- ասաց 2001-ին զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, հավելելով, որ չի վստահում այս կառույցին, քանի որ տեսնում է՝ ինչ կազմակերպություններ են ներգրավված:

Նա նշեց, որ աշխատանքային խմբիաշխատանքին հրաժարվել են մասնակցել Հելսինկյան ասոցիացիայի երևանյան գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլն: Նրա խոսքով՝ զինդատախազության կեղծիքը փորձում են ՀԿ-ների միջոցով ամրագրել:

«Հիմա արդեն համոզված ասում եմ, որ չենք պայքարելու, քանի որ վստահություն չունենք, որ այնտեղ որևէ դրական լուծում կստանան գործերը»,- ասաց նա:

Ըստ նրանց՝ զինդատախազությունն այս քայլով ուզում է ասել, որ ևս մեկ անգամ ամեն ինչ արեց, բայց տեսաք, որ իրենք ճիշտ էին:

Զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի ծնողներից Իրինա Ղազարյանը նույնպես չի հավատում աշխատանքային խմբի արդյունավետությանը: «Տղայիս հետ եղել են ևս ութ զինվոր, բայց չգիտեմ, որևէ մեկին ձեռք չի տալիս, որ դա բացահայտեն»,- ասաց նա:

Նա նշեց, որ որդու գործը կարճել են, իբր, հանցակազմի բացակայության պատճառով:

Բացի դրանից՝ իրենց դատախազությունից տեղեկացրել են, որ աշխատանքային խմբի որոշումները որևէ իրավական ուժ չեն ունենալու:

Գոհար Սարգսյանը՝ զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը, չի կարծում, թե սա իրական աշխատանքային խումբ է: «ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը մեզ հետ հանդիպմանը նշեց, որ իրենք երեք հոգի են լինելու, իսկ խմբի մեջ ներգրավված են չորս կազմակերպություններ ՀԿ-ներից, որոնք կազմում են մեծամասնություն, և ինչ-որ հարց քննարկելիս պետք է դնեն քվեարկելու: Այստեղ իրենք մեզ ուզում են ներգրավել, որ մեր երեխաների գործերը փակուղի տանեն»,- հավելեց Գոհար Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում