Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել շտապ գումարել ՄԱԿ ԱԽ-ի նիստ՝ կապված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Հարկավոր է շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ»,- հայտարարել է նա:
Վերջինիս խոսքերով՝ ԱԽ-ն չպետք է առանց ուշադրության թողնի նման մասշտաբի արյունահեղությունը:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի ՆԳՆ-ը սկսեց Կահիրեում քանդել իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարները և ցրել ցուցարարներին:
Ավելի ուշ բախումները շարունակվեցին նաև Եգիպտոսի մյուս նահանգներում: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 343-ի:









































