«Ուիմբլդոն-2013» մրցաշարի հաղթող ֆրանսուհի Մարիոն Բարտոլին հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին: Դա տեղի է ունեցել Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում ռումինուհի Սիմոնա Խալեպին 6:3, 4:6, 1:6 հաշվով զիջելուց հետո:
«Սա իմ վերջին հանդիպումն էր: Եկել է հեռանալու ժամանակը: Իմ օրգանիզմն այլևս չի կարողանում դիմակայել նման ծանրաբեռնվածությանը: Կարծում եմ՝ ես օգտագործել եմ իր ունեցած ողջ էներգիան: Ես իրականացրել եմ իր երազանքը, և այն միշտ կուղեկցի ինձ: Բայց այժմ յուրաքանչյուր խաղից հտո ցավային զգացողություններ եմ ունենում: Այլև չեմ կարողանում դիմանալ»,- թենիսիստուհուն մեջբերում է WTA պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ իր մարզական կարիերայի ընթացքում Մարիոնը հաղթանակ է տարել WTA-ի 8 մրցաշարերում:








































