Facebook սոցիալական ցանցը օգնում է մարդկանց այնպիսի զգացողություն ստեղծել, որը թույլ է տալիս նրանց զգալ, որ կապի մեջ են, բայց նրանց երջանիկ չի դարձնում: Այդ փաստը հաստատել են ԱՄՆ գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
Ըստ Միչիգանի համալսարանի հետազոտողների տվյալների՝ որքան շատ ժամանակ է մարդ անցկացնում սոցիալական ցանցում, այնքան քիչ է նրա անբավարարվածությունը սեփական կյանքից: Մարդիկ իրենց երջանիկ չեն զգում հարյուրավոր վիրտուալ կապեր ունենալուց:
Հեղինակները հետազոտության մասնակիցներին խնդրել են գնահատել կյանքից իրենց բավարարվածությունը հետազոտության սկզբում և վերջում: Պարզվել է, որ որքան շատ է մարդը օգտվում Facebook-ից, այնքան ցածր է բարեկեցության նրա զգացողությունը: Դրա հետ մեկտեղ, մարդկանց հետ դեմ առ դեմ կամ հեռախոսով շփումը բարելավում է ինքնազգացողությունը:
Հեղինակները համարում են, որ իրենց եզրակացությունները չի կարելի բացատրել միայն նրանով, որ մարդ հաճախ օգտագործում է սոցիալական ցանցը, երբ իրեն վատ կամ միայնակ է զգում:
«Չնայած՝ ավելի հավանական է, որ մարդիկ կգտագործեն Facebook-ը, երբ միայնակ են»,- նշվում է հետազոտության մեջ:









































