ԱՄՆ-ին հետագա արտահանձնման համար Մեքսիկայի դատարանը նախկինում խոշորագույն թմրաբարոններից մեկի՝ Ռաֆայել Կարո Կիտերոյի ձերբակալման օրդեր է տվել: Նրան 28 տարվա բանտարկությունից հետո ազատ էին արձակել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դատարանը նրան ազատել էր հետագա պատժի կրումից՝ 1985 թվականին ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալի սպանության համար. գործում հայտնաբերվել էին ընթացակարգային խախտումներ:
Թմրանյութերի առևտրի հետ կապված մնացած մեղադրանքներով ազատազրկման ժամկետն արդեն անցել է, և այդ հիմքով էլ որոշում էր ընդունվել Կինտերոյի ազատման մասին: Սկզբում բանտարկության ժամկետը եղել է 40 տարի:
Հիմա էլ նրանով հետաքրքրվել են Կալիֆոռնիայի իշխանությունները, որտեղ նույնպես Կինտերոն մեղադրվում է մի շարք հանցագործությունների համար:









































