ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են աշխարհի խոշորագույն ավիաընկերության ստեղծման աշխատանքները: American Airlines-ի և Airways Group-ի միաձուլումը պետք է կասեցվի՝ նշվում է ԱՄՆ-ի արդարադատության գերատեսչությունում:
Արդարադատության նախարարությունը մանրամասնել է, որ համաձայնագիրը խախտում է ԱՄՆ-ի հակամենաշնորհային օրենսդրությունը: Դա կարող է բերել ոլորտում մրցակցության կրճատման և ուղևորների համար գների բարձրացման: Իր հերթին Bloomberg գործակալությունը նշում է, որ գործարքը կօգներ American Airlines-ին խուսափել սնանկությունից և թույլ կտար դառնալ աշխարհի խոշորագույն ավաընկերությունը:
American Airlines-ը և US Airways-ը միաձուլման մասին պայմանավորվել էին փետրվարին: Համաձայնագիրը հավանության էր արժանացել երկու կողմերի տնօրենների խորհրդի կողմից: Գործարքի արժեքը գնահատվել է 11 մլրդ դոլար:







































