Յակուտիայում՝ Տիկսի բնակավայրի մոտ կործանվել է Իլ-18 ուղևորատար ինքնաթիռը։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 32 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Նշվում է, որ վթարի հետևանքով ողջ է մնացել 4 մարդ։
Գործակալությունը, վկայակոչելով ուժային կառույցների իր աղբյուրին, նշում է, որ ինքնաթիռը պատկանել է ՌԴ Պաշտպանության նախարարությանը։ Վթարից հետո օդանավը բաժանվել է 3 մասի, հրկիզում չի եղել։
Որպես վթարի հավանական պատճառներ դիտարկվում են վատ եղանակային պայմանները և օդաչուի սխալը։







































