ԱՄՆ-ում Ընտրիչների կոլեգիայի անդամներն այսօր քվեարկություն կանցկացնեն բոլոր նահանգների մայրաքաղաքներում և Կոլումբիայի դաշնային շրջանում ԱՄՆ նախագահի ընտրությունների շուրջ։ Դրա արդյունքները հայտնի էին դարձել ավելի վաղ. նոյեմբերի 8-ի ընտրություններում Դոնալդ Թրամփը ստացել էր 306 ընտրիչի աջակցությունը, իսկ նրա մրցակից Հիլարի Քլինթոնը՝ 232 ընտրիչի ձայն։ Ընտրվելու համար անրաժեշտ է 270 ձայն։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անմիջական չեն։ Քվեարկության օրը՝ նոյեմբերի 8-ին, ընտրողները, տալով իրենց ձայնը թենածուներից մեկի օգտին, փաստացի քվեարկել են այդ թեկնածուին առաջադրած կուսակցության ընտրիչների կոլեգիայի անդամների օգտին։ Ընտրիչների կոլեգիան կազմված է ընդհանուր առմամբ 538 մարդուց։ Այն ձևավորվում է յուրաքանչյուր նահանգում՝ ելնելով այդ նահանգի կոնգրեսականների և սենատորների ընդհանուր թվից։ Կոլումբիայի դաշնային շրջանը, որը չունի նահանգի կարգավիճակ, կոլեգիա կուղարկի 3 ընտրիչ։










































