ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի առաջարկած բանաձևի ընդունում, որը վերաբերվում է Հալեպի արևելք դիտորդների ուղարկմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք կարծում ենք, որ նրանց առաջարկածն անիրագործելի է և վտանգավոր»,-ասել է նա։
«Մենք չենք կարող աջակցել, մենք չենք կարող թույլ տալ, որ այն անցնի»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Չուրկինը նշել է, որ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում հանդես կգա Հալեպի վերաբերյալ նոր առաջարկով։
«Մենք շատ պարզ գաղափարներ ունենք, և եթե նրանք աջակցեն այդ պարզ գաղափարներին, կընդունենք այսօր պատշաճ բանաձև»,-նշել է նա։









































