2021 թվականին Համբուրգում կհայտնվեն ուղևորատար ավտոբուսներ, որոնք կտեղաշարժվեն ավտոպիլոտով։ Այս մասին Hamburger Abendblatt պարբերականի հետ հարցազրույցում ասել է Hochbahn տրանսպորտային ընկերության ղեկավար Հենրիկ Ֆալկը։
Նրա խոսքով՝ ապագայում նման բարձրտեխնոլոգիական տրանսպորտային միջոցները կդառնան ամենասովորական բանը քաղաքի համար։
Ֆալկը նշել է նաև, որ Համբուրգում այժմ պատրաստվում են կառուցել մետրոյի նոր ճյուղ, և երբ այն պատրաստ լինի, գնացքներն այնտեղ կլինեն լիովին ավտոմատացված։







































