Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Ճապոնիան գերազանցել է Չինաստանին և ստացել է ամերիկյան պետական պարտատոմսերի խոշորագույն կրողի կարգավիճակ։
Չինաստանն այդ ցուցակում երկրորդ հորիզոնական է նահանջել այն բանից հետո, ինչ յուանի փոխարժեքի պահպանման համար օգտագործեց արժութային պահուստների զգալի մասը։
Ընդգծվում է, որ Չինաստանի ներդրումները նվազում են արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ։ Ճապոնիան նույնպես կրճատել է ԱՄՆ արժեթղթերի գնումը։
Այն կազմել է 1.13 տրիլիոն դոլար, ինչը նշանակում է 4.5 միլիարդ դոլար։ Եվ այնուամենայնիվ, չինական ցուցանիշները նվազել են էլ ավելի շատ։








































