Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի նախագահությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Կանխել աղետը. ոչ պետական դերակատարների կողմից զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և կիրառումը դադարեցնելու գլոբալ օրակարգ» թեմայով բաց քննարկում, որը բացեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: Ելույթով հանդես եկան ավելի քան յոթ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Իր խոսքում դեսպան Մնացականյանը, մասնավորապես նշեց, որ ներկայումս մենք առերեսվում ենք ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և կիրառման աճող վտանգին, ինչը լուրջ սպառնալիք է համընդհանուր անվտանգության համար: «Գլոբալիզացիայի պայմանները դյուրացրեցին ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի համար քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային զենքի ձեռքբերման և կիրառման հնարավորությունները: Նշված խմբերից որոշները կարող են անհրաժեշտ ֆինանսա կան միջոցներ հայթայթել իրենց նպատակներին հասնելու համար: Թեև առկա տեխնիկական արգելքները դեռևս կանխարգելում են վերջիններիս կողմից դրանց առաքման ժամանակակից միջոցներ արտադրումը, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ զինատեսակների մահաբեր հետևանքները, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ անգամ փոքրածավալ հարձակումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Այսօրվա հրամայականն է` մշակել միջուկային ոլորտի՝ միջազգային համագործակցությամբ զուգորդվող ազգային վերահսկողության և չտարածման մեխանիզմ, կանխել այդ զենքի տարածումն ու կիր առումը ոչ պետական` ահաբեկչական և այլ հանցավոր խմբերի կողմից» – իր խոսքում շեշտեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։ Դեսպանի խոսքով, Հայաստանը մեծ կարևորություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին ներպետական և միջազգային հարթություններում՝ մշակելով համապատասխան ներքին օրենսդրություն, վավերացնելով ու կիրառելով միջազգային իրավական համաձայնագրեր: Զոհրաբ Մնացականյանը հիշատակեց նաև ՀՀ Կառավարության 2015թ. որոշումը` Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական և միջուկային տեղակայանքների անվտանգության հզորացման մասին:

ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելեց, որ Հայաստանը նաև ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի կոմիտեի հետ՝ նշելով, որ այս ոլորտի կարգավորման նպատակով ընդունված Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է հստակ քայլեր` ուղղված իրագործվող միջոցառումների վերանայմանը և հետագա ծրագրերի մշակմանը: «Մենք նաև ակտիվ ներգրավված ենք զենքի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրերում, որոնց թվին են դասվում «Միջուկային ահաբեկչության կանխարգելման գլոբալ նախաձեռնություն»-ը և «Տարածման անվտանգության նախաձեռնություն»-ը: Հայաստանի կառավարությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում շարունակական աշխատանքներ է իրականացնում միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարում», – ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում