«Առաջին լրատվական»- ի զուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-Պարոն Բաղդասարյան, Վանաձորի քաղաքապետի՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստը նույնպես ձախողվեց: Ակնհայտ է, որ մինչև խորհրդարանական ընտրություններ հնարավոր չէ ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ էլ «Հայկական Վերածնունդ»-ին «բերման ենթարկել», որ մասնակցեն ավագանու նիստերին: Այս առումով կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀԿ-ն Վանաձորում խայտառակ ձախողվեց:
-Ես զարմանում եմ, որ ձախողումների մասին ենք խոսում, որևէ մեկը փորձ չի կատարում «բերման ենթարկել», դա իրենց որոշելիք խնդիրն է. բնականաբար, նախընտրական կրքեր են իրենք իրենց մեջ ֆիքսել են, որ եթե որևէ մեկը մասնակցի ավագանու նիստերին, ապա իր ընդդիմադիր կերպարը կարող է դրանով վերանալ: Բայց ընդդիմադիր կերպարի մասին պետք է ժամանակին մտածեին՝ իրենց ցուցակները կազմելիս, որ այնպիսի մարդկաց ներառեին, որոնք որևէ ձևով կապ ունենային իրենց կուսակցության հետ: Հիմա ամեն ինչ իր ընթացքով գնում է, քաղաքապետն իր աշխատանքն իրականացնում է, և ապագան ամեն ինչ ցույց կտա:
-Հնարվոր է, որ Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա, քանի որ նաև այս պահանջով են դիմել կառավարությանը:
-Ես դրա հիմքերը չեմ տեսնում, Մամիկոն Ասլանյանն իր տեղում է, աշխատում է նորմալ, նա ընտրված քաղաքապետ է: Մնացած բոլորը քաղաքական գործընթացներ են, որոնք նախընտրական կրքերի հետ են կապված: Փորձում են կաթվածահար անել Վանաձորի քաղաքապետի աշխատանքը, բայց դա իրենց չի հաջողվի.
-Իրավիճակն ինչպե՞ս է հնարավոր շտկել. այդ 4 հոգին այդպես էլ չբացահայտեցին իրենց:
-Ինքնըստինքյան կշտկվի, պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ բնականոն հունով ընթանում է, ժամանակն ամեն ինչ բուժում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































