Ֆիլիպինների կողմից եկած «Յուտոր» թայֆունը կաթվածահար է արել Հոնգկոնգը:
7 մլն բնակչությամբ մեգապոլիսում հեղեղներ են ու ուժեղ քամիներ, որոնց արագությունը 100 կմ/ժ է: Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել: Վտանգի մակարդակը գնահատվել է 8 բալ (10-ից)՝ հաղորդում է Itar-Tass-ը։
Թայֆունի մոտենալուն նախապատրաստվում են նաև խիտ բնակեցված հարավային Գուանդուն գավառը,Գուանսի-Չժուանսկ ինքնավարությունը:
Ավելի վաղ «Յուտորը» հարված էր հասցրել Ֆիլիպիններին, որտեղ խլել էր 6 մարդու կյանք:








































