Թոքերի ոչ փոքրբջջային քաղցկեղը թոքերի քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է, սակայն շուկայում դրա դեմ միայն մի քանի դեղամիջոց է առկա: Մասնագետները վստահ են, որ փորձնական դեղանյութերը, որոնք արդեն կիրառվում են կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար, կարող են հաղթահարել նաև թոքերի քաղցկեղը: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Քաղցկեղի հետազոտման Լոնդոնի ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ PARP խմբի՝ քիմիական ռեակցիայի ընթացքը դանդաղեցնող կամ արգելակող դեղանյութը գործել է թոքերի ոչ փոքրբջջային քաղցկեղի 50 տոկոսի դեպքում: Ընդ որում՝ դա ոչնչացրել է միայն քաղցկեղային բջիջները, առողջները չեն տուժել: Այս մասին հայտնում է Meddaily-ն:
Մասնագետներն ուրախ են բացահայտման առնչությամբ, սակայն խոստովանում են, որ պահանջվում է ավելի մասշտաբային ուսումնասիրություն:
Բժիշկ Քրիս Լորդի խոսքով՝ անհրաժեշտ է գտնել կարճ ժամկետում թոքերի քաղցկեղի դեմ նոր դեղանյութ, քանի որ սուր պահանջարկ կա:









































