Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը բողոք կհայտնի ընդդեմ Իսպանիայի ԱԳ նախարարության՝ Ջիբրալթարի հետ սահմանին իրավիճակի առնչությամբ, որը Միացյալ Թագավորության և Իսպանիայի անդրծովյան տարածքն է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Իսպանիայի կողմից մուտքի ռեժիմի խստացման պատճառով սահմանին խցանումներ են առաջանում: Երեքշաբթի օրը սպասել են մինչև 5 ժամ:
«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բողոք կհայտնի Իսպանիայի արտգործնախարարությանը անթույլատրելի խափանումների պատճառով, որոնք նկատվել են այսօր առավոտյան Իսպանիայի և Ջիբրալթարի սահմանին»,-երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:







































