Երեքշաբթի օրը Կուբան նշել է հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոյի 87-ամյակը: Ամբողջ կղզում տոնակատարություններ են տեղի ունեցել, տոնական ակցիաներ և մարզական մրցումներ:
Կաստրոն ինքը նախընտրել է ծննդյան օրը նշել ընտանեկան միջավայրում, հաղորդում է Ria Novosti-ն:
Հիմնական տոնախմբությունները տեղի են ունեցել Օլգին գավառի Բիրան վայրում, որտեղ 1926թ. օգոստոսի 13-ին ծնվել է ապագա հեղափոխականը: Կուետոյի, Մայրայի, Մոայի, Արբանո Նորիսի և Օլգին գավառի կենտրոնական քաղաքի քաղաքապետարանից, կուբացի կանանց ֆեդերացիայի և Կուբայի հեղափոխության մասնակիցների ասոցացիայի հետ միասին, շատ երիտասարդներ վրանային ճամբար են գնացել:
Մատանսաս քաղաքում տեղի են ունեցել լողի ավանդական մրցումները:
Մայաբեկե գավառում Սան Խոսե դե լաս Լախաս և Գուինես քաղաքների միջև կիսամարաթոն է տեղի ունեցել:
Մի շարք մշակութային միջոցառումներ են տեղի ունեցել նաև Սանկտի Սպիրիտուս քաղաքում:








































