2016 թվականին համացանցի օգտատերերը ամենից հաճախ Google-ում փնտրել են Քիմ Քարդաշյանի սելֆիները: Այս մասին հաղորդում է Time պարբերականը։
Ինչպես նշում Է հրատարակությունը, Instagram-ում Քարդաշյանի օգտահաշվի ժողովրդականության վրա ազդել է կիսամերկ տեսքով լուսանկարի հրապարակումը: Բացի այդ, 2016 թվականին նա թողարկել Է գիրք, որն ամբողջությամբ բաղկացած Է Instagram-ում արդեն հրապարակված լուսանկարներից:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել Է Շերոն Օսբոռնի՝ ռոքեր Օզի Օսբոռնի կնոջ և «Օսբոռնների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղի օգտահաշիվը: Օսբոռնը մերկ լուսանկարվել է հաջակցություն Քիմ Քարդաշյանի և լուսանկարը հրապարակել իր Instagram-ում:
Հնգյակում տեղ են գտել նաև ռեփեր Աշերը, դերասան Սեբաստիան Սթենը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:

















































