Ազգային ժողովն այսօր ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծերի փաթեթը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ հակադիր մոտեցումներ կային. ընդդիմադիրների մի մեծ հատված կողմ էր այս նախագծին, Հրանտ Բագրատյանը արձագանքեց. «Ո՞վ ասաց ընդդիմադիրներ են, ես ի՞նչ գործ ունեմ ուրիշ ընդդիմադիրների հետ, կամ ի՞նչ գիտեք՝ ով է ընդդիմադիր: Ես ասում եմ, որ սա սխալ նախագիծ է:
Սխալ լուծում է տրվում. ինչ է, որ մարդը կռվել է, ողջ է մնացել, ասեն՝ գնա սոված մեռի՞: Սա ի՞նչ բան է: Մեր բարոյական նկարագրով այդքան իջե՞լ ենք: Ինչ դժվար էր այդ նույն 1000 դրամը հավաքել սովորական ապահովագրություն տալ՝ կյանքի ապահովագրություն է կոչվում դա»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































