ԱԺ արտահերթ նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն է, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ելույթ ունենալով կարծիք հայտնեց, որ հեշտ չէ մի նախագիծ անցկացնել իշխանության մեջ, որով հենց այդ իշխանության կրողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:
«Այս կողմից լավ է, բայց մյուս կողմից շատ վատ է, որ մենք ուշացել ենք: Ինչո՞ւ ենք մենք ուշացել, այս նախագծի հետ կապված տպավորություն է ստեղծվում, որ հենց որ սա մտավ ուժի մեջ, վսյո, ամեն ինչ ավարտվեց, որևէ պաշտոնյա էլ կաշառք չի վերցնելու, պաշտոնը չի չարաշահելու, բյուջեն չեն թալանելու, չեն գողանալու, այդպես չէ»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքերով՝ քրեական պատասխանատվության նոր տեսակի հետ այդպիսի հույսեր չի կարելի կապել, սա ընդամենը Քրեական օրենսգրքի, պաշտոնատար անձանց հանցագործությունների վերաբերյալ դրույթներից մեկն է:
Մանրմասները՝ տեսանյութում:









































