ԱՄՆ-ը պետական բյուջեի դեֆիցիտը 2013 թ. հուլիսին «ընդլայնել է» 40 տոկոսով՝ 2012 թ. հետ համեմատ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Բացասական սալդոն նախորդ ամիս կազմել է 94-7.6 մլրդ դոլար՝ ի տարբերություն նախորդ տարվա հուլիսի 69.9 մլրդ դոլարի, հաղորդում է Interfax-ը:
Այնուամենայնիվ, 2013 թ. ֆինանսական տարվա 10 ամսիների ընթացքում, որը կավարտվի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը նվազել է մինչև 607.4 մլրդ դոլար՝ նախորդ ֆինանսական տարվա համեմատ՝ 38 տոկոսով:
Բյուջեի ծախսերն այս տարվա հուլիսին ավելացել են 8.4 տոկոսով՝ հասնելով 200 մլրդ դոլարի, իսկ պետական ծախսերն աճել են 17 տոկոսով՝ մինչև 297.6 մլրդ դոլար:
Հավելենք նաև, որ երկրորդ եռամսյակի ընթացքում երկրի ՀՆԱ աճը կազմել է 1.7 տոկոս:









































