Արքայազն Հարին և նրա ընկերուհին՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, նկատվել են լոնդոնյան խանութներից մեկում սուրբծննդյան եղևնի գնելիս։ Զույգը հրաժարվել է եղևնու փոխադրման ծառայությունից. արքայազնն անձամբ է տեղափոխել այն՝ ուսին դրած։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ զույգն ընտրել է կովկասյան եղևնի։
Նորությունն այն մասին, որ 32-ամյա Հարին և 35-ամյա աստղը հանդիպում են, հայտնվել էր նոյեմբերի սկզբին։ Միասին Pine and Needles խանութ գնալը հանրության մեջ զույգի հայտնվելու առաջին դեպքերից է։










































