ԱՄՆ-ի համար գալիք 2017 թվականին ամենամեծ սպառնալիք է հանդիսանում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների միջև առճակատումը, ինպես նաև լարվածության սրումը Կորեական թերակղզում։ Նման եզրակացություններ են արվել Միջազգային հարաբերությունների խորհրդի զեկույցում՝ ասվում է կազմակերպության կայքում։
2017 թվականի համար ընդհանուր առմամբ առաձնացվել է 7 պոտենցիալ սպառնալիք։ Առաջին սպառնալիքը ձևակերպված է որպես «կանխամտածված կամ չկանխամտածված ռազմական ընդհարում ՆԱՏՕ-ի անդամների և Ռուսաստանի միջև, որը կբխի Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի համառ վարքից»։
Երկրորդ սպառնալիքը վերաբերվում է Կորեական թերակղզուն և կապված է Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի կամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկման հետ։
Երրորդ հնարավոր սպառալիքները կիբերհարձակումներն են ԱՄՆ-ի կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքի վրա։ Չորրորդ տեղում բազմաթիվ զոհերով ահաբեկչական հարձակումն է ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների դեմ։
Բացի այդ, առանձնացվել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են բռնության աճն ու անկայունությունը Աֆղանստանում, ինչպես նաև բռնության էսկալացիան Թուրքիայի և քրդական զինված խմբավորումների միջև։
Ցուցակն ավարտում է այնպիսի սպառնալիքը, ինչպիսին է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ակտիվացումը՝ կռվող կողմերին արտաքին աջակցության ուժեղացման հետևանքով։
«Նոր նախագահական վարչակազմի իշխանության գալով կարևոր է օգնել քաղաքական գործիչներին նախապես տեսնել և կանխել պոտենցիալ ճգնաժամերը, որոնք կարող են առաջ գալ և սպառնալ ԱՄՆ շահերին»,-նշում են փորձագետները։







































