Հայտնի է, որ այս տարի «Նոր ալիքում» իր ներկայությամբ մրցույթը չէր զարդարի Ալլա Պուգաչովան: Կազմակերպիչները որոշել էին այս անգամ Յուրմալա հրավիրել նրա գլխավոր մրցակցին՝ Իրինա Ալեգրովային, գրում է sobesednik.ru-ն:
Իրինան, սակայն, ի զարմանս շատերի, հրաժարվել է այդ պատվավոր առաքելությունից: Նա միշտ դեմ է եղել իրեն Պուգաչովայի հետ համեմատելուն:
Հաղորդավար Օտար Կուշանաշվիլին կարծում է, որ Ալեգրովան չի ցանկացել մուսա դառնալ մասամբ Պուգաչովայի պատճառով:
Գլխավոր պատճառը, որ երգչուհին հրաժարվել է մասնակցությունից, Օտարը համարում է փողը:
«Ես Իռային գիտեմ երկար տարիներ: Նա երբեք չի եղել մանրախնդիր անձնավորություն, սակայն հիմա արդեն հասկանում է, որ ամեն ինչի համար հարկավոր է վճարել: Ինձ թվում է՝ Իռան ասել է մոտավորապես այսպես. «Եթե ես մուսա եմ, ապա տվեք ինձ 3 մլն դոլար: Իսկ 500 հազար տվեք Անդրեյ Գուբինին: Ինձ հետ ոչ ոքի մի խառնեք»:
Ալլան սկսեց մրցույթներ անցկացնել Ղրիմում, ու Իռան հրաշալի գիտի նրա հոնորարի թվերը: Երևի նա մտածել է. «Ինչու ես պետք է փրկեմ մրցույթը 10 դոլարով ու իմ կենսագրությամբ»:
Արդյունքում Ալեգրովան եկավ Յուրմալա միայն եզրափակիչ գալա-համերգին:









































