Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ ելույթ էր ունենում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը և փորձում էր հիմնավորել, թե ինչու է կողմ այս նախագծին՝ ասելով, որ 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, տալիս ենք զինվորների ընտանիքին, տեղից սկսեց բղավել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Սուտ ես ասում, ո՛չ, էդպես չի, չի կարելի այդպես ասել… դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, Սերժի գրպանն է գնալու այդ գումարները… »:
«Թույլ տուր՝ բացատրեմ…»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































