Friday, 03 07 2026
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

«Մարտիկ» հիմնադրամի պատկերը մտահոգիչ է.Վիգեն Սարգսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ  «Մարտիկ» հիմնադրամի գործունեությանը:

«Անընդհատ բերվում էր «Մարտիկ» հիմնադրամի օրինակը, որն իր գործունեությամբ կարծես թե այնպես է ստվերել այս գաղափարը, որ այլևս անհնար է որևէ մեկին համոզել դրա արդյունավետության մասին: Պետք է ասեմ, որ «Մարտիկ» հիմնադրամի առումով պատկերը բավական մտահոգիչ է, որովհետև երկար տարիների գործունեության ընթացքում այդ հիմնադրամի նվիրատուների թիվը որևէ տարում չի գերազանցել 7000-ը: Նվիրատուների գերակշիռ մասը եղել են զինծառայողներ ու նրանց ընտանիքի անդամներ: Հավաքագրված գումարները բոլոր տարիների ընթացքում կազմել են 1 մլն 200 հազար դոլար գումար: Բոլոր հավաքագրված գումարներն անձեռնմխելի դրված են բանկերում, հիմնադրամի հաշիվներին, և որևէ կոպեկ այդ մայր գումարից չի ծախսվել, ինչպես և նախատեսված է այդ հիմնադրամի կանոնադրությամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ դրամագլխից ստացված տոկոսներից որոշակի աջակցություն է ցույց տրվել սոցիալապես լուրջ խնդիրներ ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող զինծառայողներին:

«Այդ ծախսերի արդյունավետությունը դժվար է գնահատել, բայց որ դրանք կատարվել են կանոնադրության համապատասխան, դա ակնհայտ երևում է հաշվետվություններից:

Միշտ չէ, որ ակնհայտ թվացող լուծումն ամենաարդյունավետն է… Մենք այլ մոտեցում ենք ընտրել, կարևորելով այս գաղափարը՝ առանձին տողով հնարավորություն ենք ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար այն կամքը, որն արտահայտվեց ապրիլին, ավելի կենտրոնացված, կազմակերպված ու դրան իրավական ձև հաղորդած՝ պարբերական բնույթ հաղորդել դրան»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ժողովրդի վճարած հարկերով պետությունը բյուջեից այդ աջակցությունը ցուցաբերելու է այս խավին և դա լինելու է պարտադիր վճար:

«Նման նախաձեռնություն բերելով՝ որևէ մեկը չէր կարող ստանալ մեծ աջակցություն, որովհետև որևէ մեկն իրեն չի ուզում դիտարկել այս օրենքի շահառու՝ հասկանալի պատճառով: Որևէ մեկը չի ուզում պատկերացնել, որ այս օրենքը կարող է վերաբերել իրեն: Բայց ամեն մեկը, ով վճարում է այսօր հարկեր, գիտի, որ այս օրենքը դիպչում է նաև իր գրպանին: Հավատացեք, որ ես դա շատ սթափ գնահատել եմ, ես համարել եմ, որ սա իմ՝ որպես պաշտպանության նախարարի, կարևոր գործառույթն է՝ կանգնելու այն մարդանց կողքին, ովքեր, Աստված մի արասցե, վաղը կարող են կանգնել այդ վիճակի առաջ»,- նշեց նախարարը և հորդորեց կողմ քվեարկել նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում