Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն տարածքային խնդիրներ չունի Ճապոնիայի հետ։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Պուտինը հայտարարել է Nippon TV (NTV) հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
«Մենք տարածքային խնդիրներ չունենք Ճապոնիայի հետ։ Ճապոնիան է համարում, որ ինքը տարածքային խնդիրներ ունի, բայց մենք պատրաստ ենք դա քննարկել»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը կոչ է արել երկրների միջև «վստահության, բարեկամության ու համագործակցության մթնոլորտ» ստեղծել:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր ՌԴ-ի հետ տարածքային խնդրին վերջ դնելու պատրաստակամության մասին







































