Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բիզնեսից կհեռանա մինչև հունվարի 20-ը։ Այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահը գրել է Twitter-ում։
«Չնայած օրենքը չի պարտադրում ինձ նման բան անել, ես իմ ընկերությունները կթողնեմ մինչև հունվարի 20-ը՝ նախագահության վրա կենտրոնանալու համար»,-գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ իր երեխաներից երկուսը՝ Դոնը և Էրիկը, կղեկավարեն իր բիզնես-կայսրությունը։ Թրամփն ընդգծել է, որ իր նախագահության օրոք ոչ մի նոր գործարք չի կնքվի։









































