ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել պետություններին ամրապնդել իրավական համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, հաստատել գաղտնի տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև վերացնել խոչընդոտները հանցագործների արտահանձնման գործում։ Համապատասխան բանաձևը միաձայն ընդունվել է երկուշաբթի՝ հայտնում է TASS գործակալությունը։
ՄԱԿ ԱԽ-ն առաջարկել է երկրներին վերանայել օրենքները ահաբեկչական հանցագործություններին առնչվող արտահանձնումների և իրավական փոխօգնության գործում։ Ինչպես ընդգծվում է բանաձևում՝ պետությունները չպետք է ապաստան տրամադրեն ահաբեկիչներին։
Ընդունված փաստաթուղթը դարձել է ՄԱԿ ԱԽ առաջին բանաձևը, որը կենտրոնացած է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային իրավական համագործակցության վրա։







































