Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը.
«Մենք չենք միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և չենք անդամակցի ՆԱՏՕ-ին։ Ինչպես գիտեք, մենք մտադիր չենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
ԵՄ-ի անդամ դառնալու մեր ցանկությունը բացարձակապես ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք թույլ չենք տա, որ մեր ցանկությունը ներկայացվի որպես հակառուսական դիրքորոշում»։









































