Այսօր հայտնի է դարձել, որ Facebook սոցիալական ցանցը ձեռք է բերել փիթսբուրգյան Mobile Technologies-ի տեխնոլոգիաներն ու անձնակազմը: Mobile Technologies-ը Jibbigo հավելվածի մշակող է, որը կարող է հասկանալ բանավոր խոսքն ու թարգմանել այն այլ լեզուներով: Չնայած լեզվական խոչընդոտին՝ Facebook-ի վերջին գնումը կարող է տարբեր երկրների օգտատերերին օգնել շփվելիս: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հավելվածը, որը թույլ է տալիս ձայնային հաղորդագրություն ձայնագրել 20 հնարավոր լեզուներից մեկով ու թարգմանել այլ լեզվով, թողարկվել է 2009 թվականին:
Այն մշակված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար և օգտակար ուղեկից է ճանապարհորդներին:
Գործարքի այլ պայմանների մասին չի հաղորդվում:









































