Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ 2017 թվականի մարտից մեկնարկելու են Լոնդոն-Պերտ (Ավստրալիա) ուղիղ թռիչքներ, որոնք տևելու են 17 ժամ։
Թռիչքներն իրականացվելու են ավստրալական Qantas ավիաընկերության Boeing 787-9 ինքնաթիռներով։ Թռիչքի հեռավորությունը կազմելու է 9009 մղոն կամ 14.498 կիլոմետր։
Դա լինելու է աշխարհի ամենաերկար ուղիղ թռիչքը։ Շաբաթական կիրականացվի 14 թռիչք։ Ընդգծվում է, որ 1947 թվականին Qantas-ը դեպի Լոնդոն չվերթն իրականացնում էր 4 օրում՝ 9 դադարով, մինչդեռ այժմ այն տևելու է միայն 17 ժամ՝ առանց դադարների։
Այս չվերթը կնպաստի Արևմտյան Ավստրալիայում զբոսաշրջության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ներկա դրությամբ ռեկորդը պատկանում է ԱՄԷ-Օքլենդ երթուղուն, որի երկարությունը կազմում է 8823 մղոն։ Դրա տևողությունը կազմում է 16 ժամ և 35 րոպե։




































