Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Նոր իրավիճակ ընդդիմադիր դաշտում, բայց հերթի մեջ է Ծառուկյանը

Երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է դեկտեմբերի 12-ին, փաստացի նոր իրավիճակ է ստեղծում ընդդիմադիր դաշտում, որտեղ ոչիշխանական բևեռի կազմալուծումից հետո ստեղծվել էր լիակատար վակուումային վիճակ: Իհարկե, ոչիշխանական հայտնի բևեռի առկայության պարագայում, մեղմ ասած՝ հարց էր, թե որքանով է այդ բևեռը ընդդիմադիր, հաշվի առնելով այն, որ դրա լոկոմոտիվը ըստ էության համակարգային ուժ հանդիսացող ԲՀԿ-ն էր: Սակայն փաստ է, որ դաշինքը ծածկել էր ընդդիմադիր դաշտն ու ըստ էության փակել այնտեղ գործունեության ավանդական ուղիները: Ոչ ավանդական ուղղով գործելու ունակ այլ ուժ կամ ֆորմատ չգտնվեց, և ոչիշխանական բևեռի կազմալուծումից հետո ստեղծվեց լիակատար վակուում, կամ ավելի շուտ բացահայտվեց այդ վակուումը: Այն լրացնելու հայտ ներկայացրին տարբեր ուժեր, այդ թվում նոր, այդ թվում նաև եռյակ դաշինքը կազմած երկու կուսակցություններ, որոնք նույնիսկ մրցակցեցին միմյանց հետ, սակայն այնուհանդերձ պարզ դարձավ նաև հենց այդ մրցակցությունից, որ առանձին-առանձին վակուումը լցնելու ներուժ չունի ոչ ոք: Սակայն, որևէ երաշխիք չկա, որ նրանք երեքով ունակ կլինեն լցնել վակուումը: Իհարկե ներուժը դառնում է շոշափելի, սակայն դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ տեղի է ունենալու ինքնստինքյան, ինչպես կասեր ոչիշխանական բևեռի առաջնորդը: Ի դեպ, այդ առաջնորդը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն և դրա մասին հայտարարելուց հետո երաշխավորված է կրկին նոր իրավիճակը, կամ ևս մի հանգամանքով նոր իրավիճակը, ինչը մարտահրավեր է այդ թվում նոր դաշինքի համար:

Ոչիշխանական բևեռը ըստ էության վերադառնում է, թեկուզ ոչ լրիվ նույն ֆորմատով և նույն դեմքերով: Բայց բավական է ընդամենը մեկ դեմքը՝ Գագիկ Ծառուկյանը, ինչը նշանակում է ընդդիմադիր դաշտի ծածկման նոր վտանգ: Եվ այդ իրավիճակում կրկին առաջանալու է ոչ ավանդական մեթոդներով քաղաքականության հրամայականը, որովհետև ավանդական հայաստանյան քաղաքականության տրամաբանության շրջանակում որևէ հեռանկար Գագիկ Ծառուկյանը չի թողնելու, դա հաստատ երաշխավորված է, դուր գա այդ հանգամանքը որևէ մեկին, թե ոչ: Առավել ևս, որ Գագիկ Ծառուկյանը իր ակտիվ քաղաքական կարգավիճակը ըստ ամենայնի վերականգնելու է միասնականության դրոշի կամ նշանաբանի ներքո, ինչն ակնհայտ էր օրերս Գյումրի կատարած նրա այցի ընթացքում արված շեշտադրումներից, երբ որպես խնդիրների լուծման և մարտահրավերների դիմագրավման բանալի նա պարբերաբար խոսում էր միասնականության մասին: Դա հուշում է, որ ըստ ամենայնի Գագիկ Ծառուկյանի ներքո ձևավորվելու է որոշակի վերկուսակցական ֆորմատ, հենց միասնականության նշանաբանի տակ: Կարծես թե դա է լինելու Ծառուկյանի վերադարձի գաղափարա-հռչակագրային հողը: Միասնականությունը տվյալ պարագայում այն կոդն է, որի միջոցով փորձ է արվելու մեղմել ընդհանուր նախընտրական մթնոլորտը, լիցքաթափել հանրության էմոցիաները, որ կան իշխանության, ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի հանդեպ: Վերադառնալով քաղաքականության մեջ ակտիվ կարգավիճակի, Գագիկ Ծառուկյանը չի կարող հանդես գալ իշխանության հանդեպ բացահայտ լոյալությամբ, քանի որ այդ դեպքում նա կարող է կորցնել զգալիորեն ավելի մեծ թվով ընտրազանգված, քան օրինակ քաղաքականությունից հեռանալուց հետո: Դրա համար անհրաժեշտ է, որ Ծառուկյանը վերադառնա ընդդիմադիր կարգավիճակով, այդպիսով ներկայիս լարված սոցիալ-տնտեսական վիճակում հանդիսանալով հանրային բողոքի յուրօրինակ շանթարգել, իշխանության յուրօրինակ բուֆեր, որպիսին եղել է նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դրան զուգահեռ, խոսելով միասնականության մասին որպես հրամայական և խնդիրների լուծման բանալի, Ծառուկյանը կփորձի նաև մեղմել, լիցքաթափել ընդհանուր մթնոլորտը, այդ տեսանկյունից նաև իշխանության հանդեպ կուտակված մեծ ատելությունն ու բողոքը: Միևնույն ժամանակ, միասնականության գաղափարն այն նշաձողն է, որով Գագիկ Ծառուկյանը կփորձի իրեն ազատել ընդդիմադիր ընկալում ունենալու համար անհրաժեշտ կոշտ հռետորաբանությունից, ի տարբերություն ոչիշխանական բևեռի ժամանակաշրջանից: Դրանով իսկ, հաշվի առնելով նրա «մրցակցային առավելություն» ապահովող ռեսուրսների ամբողջությունը, Ծառուկյանը կհանդիսանա նաև ընդհանուր կոշտ հռետորաբանությունը «մարգինալացնող» գործոն: Միաժամանակ, զուգահեռաբար կմարգինալացվի նաև նախընտրական օրակարգը` առարկայականությունից անցում կատարելով ընդհանրականության և որպես խնդիրների լուծման միջոց կոնկրետ երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ քայլերի, անելիքների, լուծումների փոխարեն մատուցելով միասնականությունը: Դրանով էլ Ծառուկյանը կփորձի չեզոքացնել իր այսպես ասած՝ թույլ կողմը, այսինքն քաղաքական-գաղափարական պայքարի հանգամանքը:

Այդպիսով ակնհայտ է, որ Ծառուկյանի վերադարձը վերստին կարող է զրոյացնել ընդդիմադիր դաշտում տրանսֆորմացիաների արդյունավետությունը, այդ թվում լինելով լուրջ մարտահրավեր նորաստեղծ դաշինքի համար: Իհարկե, դաշինքի մասին հայտարարությանը հետևած ասուլիսի ընթաքում եռյակի ներկայացուցիչները բավականին զուսպ գնահատական տվեցին Ծառուկյանի վերադարձի հեռանկարին, ինչը անկասկած համարժեք զսպվածություն է: Ոչ միայն դիվանագիտական կամ քաղաքական կոռեկտության տեսանկյունից, այլ նաև մարտավարության և անգամ ռազմավարության: Բանն այն է, որ եթե դաշինքը մրցակից դիտարկի Ծառուկյանին և սկսի նրա հետ, կամ նրա գլխավորելիք միասնական ֆորմատի հետ մրցակցություն, ապա այստեղ իհարկե անհեռանկարությունը երաշխավորված է, և բացի ավելորդ ռեսուրսից և էներգիայի կորստից, չի կարող լինել որևէ առարկայական բան: Ընդհանրապես, նորաստեղծ դաշինքի մրցակիցը Ծառուկյանը չէ, և ընդդիմադիր դաշտում էլ ոչ ոք չէ, անգամ իշխանությունը չէ, որքան էլ դա չհնչի տարօրինակ: Նորաստեղ դաշինքի մրցակիցը հենց այն նշաձողն է, որ սահմանվել է եռյակի համաձայնությամբ, քաղաքական հուշագրում ամրագրված «ճանապարհային» թեկուզ ընդհանուր քարտեզի ուղենիշները, դաշինք հասկացությունն ինքնին, որի ամեն մի հաջորդ օրվան ընդառաջ եռյակը կանգնած է հասարակությանը դաշինք հասկացության ավանդական ընկալումը և վարկը էապես փոխող օրինակներ մատուցելու խնդրի առաջ, լինեն դրանք մեծ, թե փոքր: Եթե եռյակը կարողացավ հաղթահարել իր իսկ սահմանած նշաձողը, ապա այդ ժամանակ արդեն կձևավորի նոր իրավիճակ, բայց այլևս հայաստանյան ավանդական քաղաքական հարթությունից մեկ աստիճան բարձր: Ներկայիս աստիճանի վրա շանս չունի որևէ ուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում