Monday, 15 06 2026
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին

Պուտինը դեռ վերջին կայարանում չէ

Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցելությունը Հայաստանում շատերի համար է դարձել համեմատության առիթ, որ ՌԴ նախագահը երկրորդ անգամ նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո ոչ թե ռազմավարական դաշնակից Հայաստան է առաջինն այցելում, այլ այցելում է Ադրբեջան:

Նախագահական պաշտոնը առաջին անգամ թողնելուց հետո ՌԴ նախագահն այդպես էլ Հայաստան չայցելեց, թեև Սերժ Սարգսյանը, 2008 թվականի գարնանը մեկնելով Մոսկվա, նրան բացահայտորեն շնորհակալություն հայտնեց նախագահական ընտրություններում իրեն աջակցելու համար: Գուցե հենց դա էլ Պուտինին հետ պահեց Հայաստանից, որովհետև նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցության համար շնորհակալություն ստանալը՝ մարտի 1-ից մի քանի շաբաթ անց, ուղղակիորեն նշանակում էր ստանալ մարտի 1-ի մասնակցի կնիք: Այսինքն՝ իր շնորհակալությամբ Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտյան ողբերգության պատասխանատվության առնվազն մի մասը դրեց Պուտինի վրա:

Պուտինը հավանաբար Սերժ Սարգսյանին չներեց այդ հրապարակային բացահայտումը: Եվ, ի դեպ, շատ հետաքրքրական էր նաև այն, որ 2010 թվականին արդեն, երբ ՌԴ նախագահ Մեդվեդևը պետական այցով ժամանեց Հայաստան, մարտիմեկյան հրապարակը՝ Մյասնիկյանի հրապարակը, վերանվանվեց Ռուսաստանի հրապարակ:

Մեդվեդևի 2010 թվականի այցը վերջինն է եղել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերից: Անցել է երեք տարի, սակայն ո՛չ ՌԴ նախագահը և ոչ էլ վարչապետը Հայաստան չեն ժամանել: Փոխարենը Ռուսաստանը ակտիվորեն փորձում է իր հարաբերությունները խորացնել Ադրբեջանի հետ:

Վերջին շրջանում այդ ուղղությամբ անցուդարձի մասին շատ է խոսվել և հայտնի է գրեթե բոլորին: Պուտինի Բաքու կատարած այցը, ըստ էության, այդ գործընթացների մի յուրօրինակ հանգրվան է, սակայն հաստատապես ոչ վերջին կայարանը: Խոսակցություններ են շրջանառվում, որ Պուտինը կարող է Հայաստան գալ աշնանը: Աշնանը Հայաստանին սպասվում է չափազանց լուրջ իրադարձություն՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում Եվրամիության հետ: Ամենայն հավանականությամբ, Պուտինի հայաստանյան այցելությունը պայմանավորված կլինի նրանով, թե ինչքանով է Ռուսաստանին հաջողվելու կանխել այս զարգացումը: Այսինքն՝ եթե մինչև նոյեմբերի վերջ ՌԴ նախագահը գա Հայաստան, ապա պետք է համարել, որ շատ մեծանում է նախաստորագրումից Հայաստանի հրաժարման վտանգը: Պուտինը Հայաստան կայցելի միայն որպես հաղթող, հետևաբար նա կգա, եթե վստահ լինի, որ կարողանալու է Սերժ Սարգսյանին հետ պահել ստորագրումից: Եթե ոչ, ապա նա չի գա, որովհետև այդ դեպքում նախաստորագրումը կվերածվի ՌԴ նախագահի անձնական պարտության, ինչից իհարկե նա հեռու կմնա: Պուտինը պատկանում է մարդկային այն տեսակին և ղեկավարում այն մենթալությամբ հասարակություն, որոնց համար երևույթների և իրողությունների դիտարկման այդ տեսանկյունն է շատ կարևոր: Իրականում, սակայն, նման դեպքում կողմերը պարզապես կդառնան իրենց իսկ ներդրած ստերեոտիպերի զոհերը, քանի որ իրականում եթե Պուտինը գա Հայաստան, իսկ Հայաստանն էլ, այնուամենայնիվ, նախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա դա կարիք չկա դիտարկել ինչ-որ մեկի հաղթանակի կամ պարտության համատեքստում, որովհետև իրավիճակը պարզապես կխորհրդանշի հայ-ռուսական հարաբերության նոր էջ, որը կլինի զգալիորեն մաքուր և կողմերին հնարավորություն կտա այդ էջը լրացնել արդեն նախկին էջերի սխալները հաշվի առնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում