Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ին Իրանի հարավ-արևելքում անցկացված զորավարժությունների ժամանակ իրանական բանակը ցուցադրել է նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
Farpad անվանմամբ այդ ԱԹՍ-ը մշակել են իրանական պաշտպանական համալիրի մասնագետները։ Հետախուզական ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը կազմում է 45 րոպե, իսկ հեռահարությունը՝ 20 կիլոմետր։
Farpad-ն ունակ է ձայնագրել ու պահպանել տվյալները, ինչպես նաև դրանք փոխանցել ինտերնետի միջոցով։









































