Անկարան Մոսկվային խնդրում է չեղարկել վիզաները և թուրքական բիզնեսի դեմ սահմանված պատժամիջոցները։ Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության թուրքական ծառայությունը, այս մասին հայտարարել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն։
«Մենք ռուսական կողմին խնդրում ենք և ակնկալում ենք վերադարձ առանց վիզայի ռեժիմի, գործող սահմանափակումների վերացում»,-ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ տնտեսական հարաբերությունների վերականգնման հարցը քննարկվել է Ռուսաստանում Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմի այցի ժամանակ։
«Ռուսական կողմն աշխատում է այդ հարցերի վրա և ես համոզված եմ, որ մեր վարչապետի այցից հետո որոշակի արդյունքներ կլինեն այս ուղղությամբ»,-կարծում է Չավուշօղլուն։
Նա նաև նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են էներգետիկայի ոլորտի հարցեր։









































