ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնք նախօրեին գրավել են Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը, շարունակում են առաջ շարժվել արևմտյան ուղղությամբ, հաղորդում է «Ալ-Մազդար» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի ջոկատները գրավել են Պալմիրայից արևմուտք ընկած երկու բնակավայր և Հայան նավթի հանքը։ Նշվում է, որ այլ քաղաքներից Պալմիրա են տեղափոխվել մի քանի հազար գրոհային։
Սիրիայի բանակը Պալմիրայի շրջանում պաշտպանական մարտեր է մղում։







































