Thursday, 02 07 2026
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը

«Ադրբեջանը պետք է հստակ և հրապարակային պատասխան տա»

Մի քանի ժամից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած պատվիրակությունը կժամանի Բաքու: 

Առանցքային ոլորտները ղեկավարող վեց նախարարներից, տարբեր տրամաչափի տասնյակ այլ պաշտոնյաներից ու գործարարներից կազմված այս պատվիրակության այցը Բաքու ընկալվում է որպես երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փորձ:

Մի քանի տարի շարունակ ռուս – ադրբեջանական հարաբերություններում նկատվող սառնությունը սկսեց կոտրվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը շուրջ մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենք ու զինամթերք է վաճառել Ադրբեջանին: Պատահական չէ, որ Պուտինի հետ այսօր Բաքու է ժամանում նաև արտերկրում ռուսական արտադրության զենքի վաճառքի մենաշնորհային իրավունքով օժտված «РосОборонЭкспорт» պետական կորպորացիայի ղեկավար Անատոլի Իսայկինը:

Ռուսական պաշտոնական աղբյուրները նաև վկայում են, որ այսօր Բաքվում մեկնարկող բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան կարգավորումը: Ադրբեջանցի վերլուծաբանների մի մասի կարծիքով, սակայն, նույնիսկ ռուս – ադրբեջանական հարաբերությունների նման սերտացման պայմաններում կտրուկ տեղաշարժեր հակամարտության գոտում հազիվ թե լինեն:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում բաքվեցի քաղաքագետ Նատիգ Ջաֆարլին նշել է. – «Չեմ կարծում, որ Պուտինի այս այցը Բաքու Ղարաբաղի խնդրում Ադրբեջանին ցուցաբերված անուղղակի աջակցություն է: Պետք չէ, սակայն, մոռանալ, որ ղարաբաղյան խնդրի լուծումը մեծապես կախված է հենց Ռուսաստանի դիրքորոշումից: Այնպես որ, մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ես Ղարաբաղում որևէ կտրուկ տեղաշարժ չեն ակնկալում»:

Պուտինի այցը համընկնում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ակտիվ փուլի մեկնարկին: Առաջին անգամ ադրբեջանական ընտրությունների ընթացքը մեծապես կախված է հենց Ռուսաստանի նախագահի ֆորմալ դիրքորոշումից: Բանն այն է, որ ադրբեջանական ընդդիմության կողմից միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Ւբրահիմբեկովը դիմել է նախագահ Պուտինին` իրեն ռուսաստանյան քաղաքացիությունից զրկելու խնդրանքով: Միայն այս դիմումի բավարարման դեպքում Իբրահիմբեկովը հնարավորություն կստանա պաշտոնապես գրանցվել որպես նախագահության թեկնածու:

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետի` Ազեր Ռաշիդօղլուի կարծիքով, հոկտեմբերի 9-ի ընտրությունների ճակատագիրը կորոշվի հենց այսօր` Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ:

«Ադրբեջանը պետք է հստակ և հրապարակային պատասխան տա` ինքը ՆԱՏՕ՞-ի հետ է, թե՞ Ռուսաստանի: Եթե պաշտոնական Բաքուն հայտարարի, որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցն է, որ չի ցանկանում դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, չի  խորացնելու հարաբերությունները Եվրամիության հետ, ապա առաջիկա ընտրությունները ելքը կանխորոշված կլինի», – նշել է ադրբեջանցի քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում