Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

Չենք շտապում. ԳԱԼԱ-ն չի բացառում դաշինքներով հանդես գալու հավանականությունը

ԳԱԼԱ կուսակցությունը չի բացառում դաշինքներով հանդես գալու հավանականությունը. «Ողջունելի է այն հանգամանքը, որ տարբեր քաղաքական ուժեր սկսել են հանդես գալ դաշինքներ կազմելու առաջարկությամբ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԼԱ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ԳԱԼԱն այս շրջանում դեռևս հետևում է իրադարձությունների զարգացմանը, հասկանալու, թե քաղաքական դաշտում ինչ է կատարվում և ինչ հնարավոր զարգացումներ կլինեն, ինչ դաշինքներ կձևավորվեն: Այս հապաղումը պայմանավորված է նաև թերահավատությամբ, քանի որ ՏԻՄ ընտրություններին լայն դաշինքով հանդես գալու համագործակցությունը չստացվեց:

«ՀՀԿ-ի իշխանության տարիներն աղետալի են եղել Գյումրիի համար, իմ քաղաքը դատարկվել է՝ ավելի քան 30 000 քաղաքացի լքել է Գյումրին: Աղքատության մակարդակը բարձրացել է, մեծացել է ծայրահեղ աղքատների թիվը, ամեն առումով հետընթաց ենք ապրել»,- նշեց Ա. Վարդանյանը՝ հավելելով, որ այս ամենը տեսնելով՝ հնարավոր չէ հավատալ ՀՀԿ-ի իմիջափոխությանը:

«Եթե հնարավորություն ունենայի հարց տալ վարչապետին, կհարցնեի՝ արդյո՞ք չեն ամաչում իշխանության ներկայացուցիչները, որ շարունակաբար խաբում են ժողովրդին: Հերթական լուրը ստացանք հերթական վարկի մասին. պարտքի բեռը գնալով ավելանում է. ընդամենը երկուամսյա կառավարությունն արդեն 240 միլիոն դոլարի վարկ է վերցնում»,- նշեց Ա. Վարդանյանը՝ հավելելով, որ միայն իմիտացիոն գործընթացներ են տեղի ունենում, որոնք որևէ դրական փոխության չեն հանգեցրել:

«Ընդամենը կայծ է հարկավոր, որ ժողովուրդը դարձյալ ոտքի կանգնի և իր բողոքի ձայնը և պահանջը ներկայացնի,- նշեց Ա. Վարդանյաը,- եթե ընդդիմությանը հաջողվի ձևավորել լայն կոնսոլիդացիա, հնարավոր է, որ իրավիճակը փոխվի, ինչին, սակայն, թերահավատ եմ մոտենում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում