Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալիս փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 տիպի կործանիչների առաջին խմբաքանակը ստանալու է երկուշաբթի։
Ընդգծվում է, որ այդ օրն իսրայելական բանակը կստանա F-35 տիպի երկու կործանիչ, որոնք աշխարհի ամենաազդեցիկ ու ամենաթանկ կործանիչն են։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելը կլինի տարածաշրջանում իրենց առաջին և միակ բարեկամ երկիրը, ով կունենա նման կործանիչներ։
Մինչև 2016 թվականն Իսրայելը պատվիրել է 33 հատ F-35 տիպի կործանիչ, սակայն այդ ցուցանիշը հասցվելու է 50-ի։ Իսրայելն այդ ինքնաթիռներն ինտեգրելու է իր պաշտպանական համակարգին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան F-35 տիպի առաջին երկու կործանիչները ստանալու է 2018 թվականի սկզբներին։









































