Thursday, 02 07 2026
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել

ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ հարցականի տակ կդրվի ՀՀ մասնակցությունը ԱՊՀ ազատ առևտրի գոտում. քաղաքագետ

Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում ՀՀ-ի մասնակցությունն ԱՊՀ ազատ առևտրի գոտուն հարցականի տակ կդրվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի Ասոցացման ճանապարհին ՌԴ տնտեսական ճնշումների և դրանք հաղթահարելու ՀՀ ունեցած գործիքների շուրջ:

Նա նշեց, որ մի՞թե ՌԴ ղեկավարության կողմից ազնիվ կլիներ, եթե չզգուշացներ ՀՀ հասարակությանը, թե ինչ է իրեն սպասվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, իսկ ՌԴ-ն նախազգուշացրել է, որ սպասում են բազում դժվարություններ, որոնք կապված են լինելու ոչ թե մեզ պատժելու ՌԴ կարծեցյալ ցանկության, այլ ՌԴ շուկան արևմտյան և առաջին հերթին թուրքական էժանագին ապրանքներից պաշտպանելու վճռականության հետ: Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ պարզից էլ պարզ է, որ ՌԴ-ն չի հանդուրժի իր հարավային սահմաններին իր վերահսկողությունից զերծ տարածքների գոյությունը:

«Չէ՞ որ, օգտվելով այդ «սև անցքից», նույն թուրքերը կարող են արտոնյալ պայմաններով, որոնցից եվրասիական Մաքսային միության երկրների հետ ապրիլին ստորագրված համաձայնագրերի հիման վրա օգտվում են ՀՀ ապրանքարտադրողները, ողողել եվրասիական Մաքսային միության երկրների շուկաներն իրենց էժանագին ապրանքներով՝ Հայաստանից ռեէքսպորտի միջոցով: ՌԴ-ն չի ցանկանում իր դաշնակից երկրի ժողովրդին կատարված փաստի առջև կանգնեցնել, ուստի հորդորում է նախապես հաշվարկել Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բոլոր՝ թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքները: Քաղաքականության, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության մեջ այդպես է՝ մի բանում շահելով մեկ այլ բանում կորցնում ես, որովհետև ինչպես ժողովուրդն է ասում, երկու երնեկ մի տեղ չի լինում: Ուրեմն մեր կառավարությունը, եթե իսկապես ցանկանում է իրականում համապատասխանեցնել կառավարման սեփական ոճը եվրոպական չափանիշներին, պարտավոր է նախօրոք կատարել ԵՄ Ասոցացման հարաբերությունների հաստատման դրական և բացասական հետևանքների անհրաժեշտ հաշվարկներ: Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը շարունակում է թութակի նման կրկնել մեզ ոչինչ չասող և ընդամենն իրենց լավատեսությունը բնութագրող «և… և…»-ի անիմաստ ու զավեշտալի կրկներգը: Դուք ծանո՞թ եք լուրջ տնտեսական հաշվարկների, որոնք կարող են թվերի, գիտական վերլուծությունների լեզվով ցույց տալ, որ կորցնելով մեր ներկայիս հնարավորությունները եվրասիական շուկաներում՝ մենք այս կորուստները կփոխհատուցենք ինչ-ինչ նվաճումներով ԵՄ անդամ երկրների շուկաներում: Այդպիսի հաշվարկների բացակայության պատճառը միայն այն չէ, որ մեզանում չկան տնտեսագետներ, այլ այն, որ մեր գիտական համքարությունը չգիտի, թե ինչ պայմաններ են ամրագրված ԵՄ չինովնիկների հետ բանակցված համաձայնագրերում»,- մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բանակցություններն ավարտվել են, սակայն համաձայնագրերի բովանդակությունը ոչ միայն լայն հասարակությանը, այլ նույնիսկ մասնագետներին հայտնի չէ:

Ըստ նրա՝ ռուսաստանյան փորձագետները տարբեր սնոուդենների շնորհիվ անհամեմատ ավելի են իրազեկված այդ համաձայնագրերի բովանդակությունից, քան օրինակ՝ ՀՀ Քաղաքագետների միության ղեկավարը: Նրա կարծիքով՝ այսօր իշխանություններին պետք է մտահոգեն ոչ այդքան դրսի այլևայլ ճնշումները, այլ այն պատասխանատվության բեռը, որն իրենք վերցնում են իրենց վրա միահեծան, առանց քաղաքագետների և տնտեսագետների հետ խորհրդակցելու, առանց համաժողովրդական քննարկումներ ծավալելու:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանի Ասոցացման ճանապարհին ՌԴ-ից պետք է սպասել տնտեսական ճնշումների, այսինքն՝ պարզ ասում են, որ ՌԴ-ն ստիպված է լինելու տնտեսական որոշակի սահմանափակումներ մտցնել, այսինքն՝ այն, ինչ ՀՀ-ն ստորագրել է ՌԴ-ի հետ՝ ԱՊՀ ազատ առևտրի գոտի, ՀՀ մասնակցությունը դրան, հարցականի տակ կդրվի և ըստ էության ՌԴ-ն կմտցնի իր շուկան պաշտպանելու նպատակով սահմանափակումներ և կփորձի դրանով կասեցնել ռեէքսպորտի հնարավորությունը: «Քաղաքական ճնշումներ չկան և չեն կարող լինել, դրա իմաստը չկա, որևէ պաշտոնատար անձ նման հայտարարություն չի արել: Եղել է նախազգուշացում, որ փորձելով ձեռք բերել այնտեղ՝ դուք կորցնելու եք այստեղ»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը:

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ գործիքներ ունի պայքարելու այդ տնտեսական ճնշումների դեմ, նա պատասխանեց, որ ՌԴ-ն պաշտպանում է իր շուկան ռեէքսպորտից, նույնը՝ Ղազախստանը: Ըստ նրա՝ սա պարզից էլ պարզ է, այդ պատճառաբանությունը նրանք բերում են և թվերով ցույց տալիս, որ իսկապես իրենց արտադրությունը խթանելու նպատակ են հետապնդում, ուստի Հայաստանի համար պետք է հաշվարկներ լինեին, թե ինչ էր շահելու այնտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում