«Աս-Սումարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել իր իրաքցի գործընկեր Հեյդար ալ-Աբադիի հետ։
Հեռախոսազրույցի ժամանակ Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրք զինծառայողները Իրաքի տարածքը կլքեն ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրումից հետո։
Բացի այդ, նա հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է ամրապնդել երկու երկրների միջև առևտրային ու տնտեսական կապերը։ Մոսուլի ազատագրման գործողությունն Իրաքում մեկնարկել է հոկտեմբերի 17-ին։ Թուրքիան 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում՝ Մոսուլի մոտ գտնվող Բաշիքայի ճամբարի մոտ տեղակայել է տանկային մեկ գումարտակ։









































