Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դիլան Ռուֆը, որին կասկածում են ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքում անցորդ աֆրոամերիկացիների վրա կրակելու համար, խոստովանել է կատարած հանցանքը։
22-ամյա Ռուֆը հայտարարել է. «Ես գնացի Չառլսթոնի այդ եկեղեցին և արեցի դա»։ Երբ նրան հարցրել են, թե արդյոք կրակե՞լ է մարդկանց վրա, կասկածյալը դրական պատասխան է տվել և ժպտացել է այդ պահին։
Նրա գործով դատավարությունը մեկնարկել է դեկտեմբերի 7-ին։ 2015 թվականի սեպտեմբերին հաղորդվել էր, որ դատախազը այսպես կոչված չառլսթոնյան հրաձիգի համար պահանջում է մահապատիժ։
2015 թվականի հունիսի 17-ի երեկոյան երիտասարդ մարդը մտել էր եկեղեցի և կրակել մարդկանց վրա։ Ականատեսների վկայությամբ երիտասարդը հայտարարել էր.
«Ես պետք է անեի սա։ Դուք բռնաբարում եք մեր կանանց և խլում եք մեր երկիրը։ Եվ դուք պետք է մահանաք»։







































