ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը այլոց ջանքերի հետ ակտիվորեն ռեյտինգային թեկնածուներ է փնտրում Վարդան Օսկանյանի «Համախմբման» համար։ Կուսակցությունում այլևս անհույս են համարում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքով մասնակցության հնարավորությունը։
Հույսը մնացել է իշխանության հետ համագործակցության որևէ եզր գտնելը։ Կուսակցությունում ցանկանում են, որ Օսկանյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ և համագործակցության ձևաչափի շուրջ երկուստեք լուծում գտնվի։










































