Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի կառավարությունը նախնական համաձայնություն է տվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի երթուղու համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքներ անցկացնելուն։
Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլիան։ Նա մանրամասնել է, որ գազատարի կառուցման համար անհրաժեշտ են նաև այլ թույլտվություններ և մասնավորապես շրջակա միջավայրի նկատմամբ նրա ազդեցության գնահատականը։
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը շահավետ է բոլոր կողմերի համար։







































