Henkel ընկերությունը որոշել է վաճառքից հանել զուգարանակոնքի թարմացնող Lemon-Lime կապտադեղին դեզոդորանտը: Բոլոր երկրներում կդադարեցվի նաև այդ ապրանքի գովազդը: Այս մասին Комсомольской правде в Украине-ին տեղեկացրել են ընկերության ուկրաինական ներկայացուցչությունից:
Henkel-ում բացատրել են, որ այդ քայլին գնացել են սպառողների խնդրանքով, որոնք դժգոհ են դեզոդորանտի գունային համադրումից: Նրանց խոսքերով՝ որոշ սպառողների մոտ այն ասոցացվում է Ուկրաինայի ազգային դրոշի հետ: Ընկերության մամլո ծառայությունը ներողությունէ խնդրել, որ այս արտադրանքը բացասական արձագանքի պատճառ է դարձել:
Օրերս համացանցում տեղադրվել էր գովազդային տեսահոլովակ, որտեղ Ուկրաինայի դրոշը հիշեցնող դեզոդորանտն ամրացնում են զուգարանակոնքին, որից հետո ջուրը քաշում են: ԶԼՄ-ների տվյալներով՝ այս հոլովակը հեռարձակվել է մասնավորապես ռուսական հեռուստաալիքների եթերում: