ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հաղորդում է APA գործակալությունը։
«ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող համակարգ ստեղծելու ուղղությամբ»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
Լամբերտո Զանիերը նման հայտարարությամբ հանդես է եկել Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակում։







































