Հոլանդացի երկու ալպինիստներ ստիպված կլինեն փոխհատուցել փրկարարների ծառայության համար, ովքեր իրենց իջեցրել են ավստրիական Ալպերից մեկի գագաթից: Միջադեպից մեկուկես ամիս անց տեղի իշխանությունները լեռնագագաթը նվաճողների գրքում գտել են մի գրառում. «Հ.-ն և Մ.-ն այստեղ են եղել: Հետ ենք վերադառնում ուղղաթիռով»: Ծույլ զբոսաշրջիկները պետք է 2.3 հազար եվրոյի չափով տուգանք վճարեն՝ տրանպորտային միջոցի օգտագործման համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրանց նկատմամբ նաև գործ է հարուցվել՝ փրկարար ծառայություններին անհարկի կանչելու համար: Կասկածելի գրառումը գտել է լեռնային փրկարարը և դրա մասին հայտնել է տեղի իշխանություններին: Պարզվել է, որ հոլանդացիներին անհրաժեշտ չի եղել փրկարար ծառայություն կանչել, քանի որ գրառման մեջ եղել են ապացույցներ, որ նրանք ուղղակի չեն ցանկացել ավելորդ ժամանակ ծախսել լեռան վրայից իջնելու համար:
«Հաշիվը ներկայացրել ենք, որպեսզի հասկացնենք, որ մեզ մոտ անվճար օդային տաքսիներ չկան: Սովորաբար փրկարար ուղղաթիռ կանչելու համար պետք է բժշկական ցուցումներ լինեն, կամ կյանքին և առողջությանը սպառնացող լուրջ վտանգ: Սակայն տվյալ դեպքում ալպինիստներն ասել են, որ վախենում են իջնել»,- նշել է Գելմուտ Ֆյուրսթը՝ այն տարածաշրջանի ղեկավարը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։









































