Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը հավանության է արժանացրել պաշտպանության նախարարության ֆինանսավորման մասին օրինագծին։
ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմել է 618.7 միլիարդ դոլար։ Մի քանի օր առաջ օրինագիծը, որը նախաձեռնել է սենատոր Ջոն Մաքքեյնը, հաստատել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։
Որպեսզի օրինագիծը մտնի ուժի մեջ, անհրաժեշտ է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ստորագրությունը։








































