Yahoo! Style-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան Biscuiteer ընկերության հրուշակագործերը թխել են ամանորյա աղանդեր, որը ԶԼՄ-ները որակել են աշխարհի ամենաբարդ քաղցրաբլիթե տնակը։
Նրա պատրաստման վրա ծախսվել է 500 ժամ, ինչը ձգվել է 15 ամիս։ Խոհարարներն օգտագործել են 240 ձու, 216 կիլոգրամ գլազուր և 30 կիլոգրամ շաքար։ Քաղցրաբլիթե տնակի լայնությունը կազմում է 180 սանտիմետր։
Այն ունի 5 սենյակ, որոնք պատրաստվել են Լյուդովիկոս 14-ի ոճով։ Տնակի ստեղծման համար հրուշակագործներին ոգեշնչել է անգլիական Բաքինգեմշիր կոմսությունում գտնվող Ռոթշիլդների ընտանիքի առանձնատունը։














































